Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է դպրոց և հարձակվել մարդկանց վրա. տեսանյութ
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում ընձառյուծը ներխուժել է դպրոց: Դպրոցի անվտանգության տեսախցիկները ֆիքսել էին նրա «զբոսանքը» դպրոցի միջանցքներում:
Կենդանուն բռնելու փորձ անելիս 6 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ դպրոցի աշխատակիցներն ու փորձագետները: Բարեբախտաբար, օրը կիրակի է եղել և դպրոցում աշակերտներ չեն եղել:
Ընձառյուծին դրսում արդեն սպասում էին լրագրողները, սակայն գիշատիչը դպրոցից դուրս գալուն պես հարձակվել է նաև վերջիններիս վրա և բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառել մի քանիսին:
Ներկայացնում ենք տեսանյութը: