«Գժվե՞լ եք». Պուտինը բացառել է Ղրիմի վերադարձը Ուկրաինային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է Ղրիմի վերադարձի հնարավորությունը Ուկրաինային: Այս մասին նա հայտնել է «Պուտին» հեռուստաֆիլմի համար արված հարցազրույցում:
Մասնավորապես, լրագրողը Ռուսաստանի ղեկավարին հարցրել է, թե հնարավո՞ր են այնպիսի հանգամանքներ առաջանան, որի դեպքում Ղրիմը վերադարձվի Ուկրաինային:
«Դուք ինչ է, գժվե՞լ եք: Նման հանգամանքներ չկան և երբեք չեն լինի», պատասխանել է Պուտինը:
2016թ. Պուտինն արդեն հայտարարել էր, որ Ղրիմի պատկանելիության հարցը «պատմականորեն փակ է»: