90480 դիտում
23:32 12-03-2018
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի Հանրապետության «Եղնիկներ» զորամասից. լեգենդար զորամասում ներկա և ապագա լեգենդները նշեցին զորամասի կազմավորման 25-ամյակը
Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մարտի 11-ը Արցախի Հանրապետության N պաշտպանական շրջանում նշվում է «Եղնիկներ» հայտնի զորամասի ստեղծման տարեդարձը: Զորամաս, որը ստեղծել է բազմաթիվ զինվորների համար լեգենդ դարձած Շահեն Մեղրյանը՝ իր ֆիդայական ջոկատի հիմքի վրա:
«Եղնիկներ»-ը Արցախի Հանրապետության այն զորամասերից է, որտեղ ծառայող սպան ու զինվորը ահ ու սարսափ են համարվում ազերի բաշիբոզուկների համար:
Բազմաթիվ անգամներ ազերի ճիվաղները փորձել են ոտնձգություն կատարել Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ և ամեն անգամ «Եղնիկներ»-ի հերոս սպաներն ու զինվորները արժանի հակահարված են տվել բորենիներին:
Երեկ՝ մարտի 11-ին, ավանդույթի համաձայն, զորմասում նշվեց կազմավորման 25-ամյակը, որին ներկա էին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, Շ. Մեղրյանի հարազատներն ու զինակից ընկերները, որոնց շնորհիվ 90-ական թվականներին անառիկ էր մնացել սահմանի այդ հատվածը:
Մռավ սարը շնորհիվ «Եղնիկներ»-ում ծառայող սպաների ու զինվորների է, որ անպարտ կանգնած է հայ զինվորի ու սպայի հսկողության տակ:
Երեկ զորամասում հանդիսավոր շքերթը վարեց զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանը, ով զինվորների համար կենդանի լեգենդ է համարվում:
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հրամաններով զորամասի մի շարք սպաներ ու զինծառայողներ պարգևների արժանացան:
Լավագույն զինվորներն էլ ստացան կարճատև արձակուրդ, իսկ մեծ թվով զինվորների ծնողների էլ Լ. Մնացականյանի, դիվիզիայի և զորամասի հրամանատարների կողմից ուղարկվեցին խրախուսական և շնորհակալական նամակներ:
Մինչև զորահանդեսի սկսվելը, դիվիզիայի և զորամասի հրամանատարների գլխավորությամբ Շ. Մեղրյանի մարտական ընկերներն ու զինակիցները ծաղիկներ խոնարհեցին նրա կիսանդրու առաջ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Զորացրվելուց հետո մեծ հպարտությամբ ենք նշելու, որ ծառայել ենք Արցախի Հանրապետությունում ու հատկապես «Եղնիկներ»-ում, որի հիմնադիր Շ. Մեղրյանն ու նրանից հետո եղած հրամանատարներն ու ներկայիս հրամանատար Կ. Ջալավյանը կենդանի լեգենդներ են: Դեռ մինչև բանակ գալը, շատ էինք լսել «Եղնիկներ»-ի ու հրամանատար Կ. Ջալավյանի մասին, բայց ինչպես ժողովուրդն է ասում. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել»
Ու ամենայն պատասխանատվությամբ ուզում ենք նշել, որ ուրախ ենք, որ ծառայում ենք այս զորամասում, լեգենդար Կ. Ջալավյանն էլ մեր հրամանատարն է: Հրամանատար, ում դուխը փոխանցվում է նաև մեզ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 468+
468+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
182087 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ