3592 դիտում
11:07 13-03-2018
Ազատամուտում հաղթեց ընդդիմությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 11-ին Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո` ընտրություններից 10 օր առաջ, 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:
Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ Ազատամուտի ընտրական 2 տեղամասերի ընդհանուր թվով 2322 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1343-ը, կամ ընտրողների 57.8 տոկոսը:
Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ավագանու նորընտիր 9 անդամներից 4-ն են Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի կողմնակիցները, իսկ 5-ը` ոչ:
Ազատամուտում ավագանու նախկին կազմի մի քանի անդամներ համայնքի ղեկավարին մեղադրում էին ոչ թափանցիկ աշխատաոճի, համայնքի բյուջեից տրվող օգնության գումարների մասին տեղեկատվություն չներկայացնելու մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
18:47 12-06-2019
Ազատամուտում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են
1278 դիտում
09:59 19-06-2014
Ընդդիմությունը բոյկոտեց այն օրենքը, որին նախկինում կողմ էր քվեարկել․ Ժողովուրդ
1605 դիտում
08:47 13-03-2015
Սամվել Բաբայանը չի ցանկանում ԼՂՀ ընդդիմությանն առաջնորդել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ցանկանում է. Ժողովուրդ
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»