6767 դիտում
11:31 27-12-2019
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/27/Meliqyan/3174901?fbclid=IwAR3FMoKdtE9jEhy9CvvjmZdM-TOI0dLpLwwYuBc1zXsCOdrAVlYqhi0h-fE]Tert.am[/url]-ը գրում է. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին նա ասաց ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո (ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք-Tert.am): Եթե որևէ մեկը այս երկրում կարծում է, որ այս օրենքը, բոլոր գործընթացները և Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այս մոտեցումը»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որոշակի ժամանակահատված՝ մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, օժտված է եղել ընդհանուր անձեռնմխելիությամբ, պետք է հասկանալ՝ այն հետադարձ ուժ ունի՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/27/Meliqyan/3174901?fbclid=IwAR3FMoKdtE9jEhy9CvvjmZdM-TOI0dLpLwwYuBc1zXsCOdrAVlYqhi0h-fE]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4074 դիտում
11:44 13-03-2018
Մարտի 20-23-ը ԱԺ-ում կքննարկեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու հարցը
2886 դիտում
15:59 24-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»