9603 դիտում
09:52 14-03-2018
Նոյեմբերյանցիները դեմ են հանքարդյունաբերությանը համայնքի տարածքում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի և Լոռու մարզերում ոսկի և այլ թանկարժեք մետաղներ որոնելու մտադրություն ունեցող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հիմք չի տեսնում ուսումնասիրություններից և հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար: Այս մասին ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի, արծաթ, պղինձ և այլ թանկարժեք մետաղներ գտնելու նպատակով հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:
Երեկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ այդ ուսումնասիրությունների. «Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»