211652_close_icon
views-count13071 դիտում article-date 13:23 14-03-2018

Ռիո Ֆերդինանդ. «Մանչեսթեր Յունայթեդը» ահավոր էր, Սանչեսը գոյություն չուներ

BT հեռուստաալիքի փորձագետ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Սևիլյայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091300/]պարտությունը[/url] (1:2): «Նրանք ահավոր էին: Ես նման արդյունք չէի սպասում, հատկապես՝ «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Թիմն այնպիսի տեսք ուներ, որտեղ հավաքվել են իրար անծանոթ մարդիկ: Նրանք հենց սկզբից շատ նյարդային էին և զգուշավոր: Նման հանդիպումներում պետք է խաղը քո ձեռք վերցնել, բնավորություն ցույց տալ: Պետք է այնպես անել, որ երկրպագուները գոռային: Իսկ մարզադաշտում լռություն էր: Սանչեսը այն խաղացողի ստվերն էր, որպիսին եղել է: «Արսենալում» նա այն խաղացողն էր, որը բոլորին ոգեշնչում էր: Իսկ այստեղ նա կողմնակի մարդու տեսք ունի և խաղում գոյություն չուներ: Ինչ որ առումով ցավում եմ իր համար», ասել է Ֆերդինանդը:

Նմանատիպ նյութեր