Անգելա Մերկելը 4-րդ անգամ անընդմեջ ընտրվեց Գերմանիայի կանցլեր
Բունդեսթագի պատգամավորներն այսօր երկրի կանցլերի պաշտոնում կրկին ընտրեցին Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, գործող կանցլեր Անգելա Մերկելին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
Այսպիսով, Մերկելը 4-րդ անգամ անընդմեջ ընտրվեց Գերմանիայի կանցլեր։
Նրա օգտին են քվեարկել Բունդեսթագի 364 պատգամավորներ, դեմ՝ 315-ը և ձեռնպահ՝ 9 պատգամավոր։
Սպասվում է, որ հենց այսօր էլ տեղի կունենա պաշտոնական արարողություն, որի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կհայտարարի կանցլերի պաշտոնում Մերկելի հաստատման մասին։