211652_close_icon
views-count3873 դիտում article-date 09:40 15-03-2018

ՔԿԱԳ պետը սեփական շենք ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակական նշանակության շինություն ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրված է, որ Մխիթարյանի սեփականությունն է համարվում առանձնատունն ու հասարակական նշանակության շինությունը՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 677 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր