211652_close_icon
views-count15731 դիտում article-date 09:47 29-06-2017

Պատգամավոր Հակոբ Բեգլարյանն ունի բազմաբնակարան բնակելի շենք. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ մեծամասնական կարգով այս տարվա ապրիլին պատգամավոր է ընտրվել Երևանի թիվ 4 ընտրատարածքից, երկու ավտոմեքենա ունի՝ «BMW X5 4.4 I» և «LEXUS LS 460»: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Հակոբ Բեգլարյանը նաև բաժնետոմսեր ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար՝ 19 միլիոն 231 հազար և 40 հազար դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 37 միլիոն դրամ, 72 հազար եվրո և 100 հազար ամերիկյան դոլար, եկամուտները՝ 2 միլիոն 120 հազար դրամ և ստացվել աշխատավարձից: Որպես անշարժ գույք Բեգլարյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ երկուական բնակարան և հողամաս, թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքի տարածք, մեկ բազմաբնակարան բնակելի շենք և մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր