3882 դիտում
10:27 15-03-2018
Միլիոններ՝ դրոշների համար. Երևանի քաղաքապետարանը վատնում է բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների և՛ ձեռքբերման, և՛ տեղադրման համար: Միայն դպրոցների, մանկապարտեզների, քաղաքային նշանակության վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ դրոշների փոխման, հիմնային պատվանդանների նորոգման ծառայությունների համար կծախսվի 9 մլն 948 հազար դրամ:
Խոսքը թվով 529 դրոշի մասին է, որոնք պետք է փոխեն ամիսը մեկ անգամ: Իսկ ահա օտարերկրյա նախագահների այցերի կապակցությամբ համապատասխան երկրի և ՀՀ դրոշների ձեռքբերման, դրոշակազարդարման, ապամոնտաժման համար կծախսվի 14 մլն 985 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված գումարով նախատեսվում է իրականացնել մինչև 4 օտարերկրյա նախագահների և պաշտոնական այցերի դրոշակազարդարումը:
Նախնական երթուղիով անհրաժեշտ է ձեռք բերել 700 օտարերկրյա և ՀՀ դրոշներ: Հասկանալի է՝ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը՝ նպաստելով նրանց գերհարստացմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
13:03 27-07-2021
Վրաստանում պատասխանատվության կենթարկվեն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և բարեկամ պետությունների դրոշների պղծման համար
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»