1338 դիտում
22:09 27-08-2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի և տեղակալների իրավական անգրագիտության պատճառով բյուջեի զգալի վատնում է եղել, ո՞վ պետք է պատասխան տա. Ա. Բաբայանը՝ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին. Tert.am
ԱԺ նախագահը երեկ հաստատեց իմ բոլոր պնդումները, որ իսկապես, ԱԺ աշխատակազմի կողմից մասսայաբար խախտվել են աշխատողների իրավունքները՝ առանց օրինական հիմքի հեռացնելով նրանց աշխատանքից. [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/Waste/3079904?fbclid=IwAR12ffVZZ_spcW-frxIV3ABBHRF0YqSx7vPuwscZvxrhpXnCz1LnFZBgzsU]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը:
Բաբայանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել և հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը:
Նշենք, որ ստորագրված կարգադրությամբ անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի Կ-225-Ա և Կ-226-Ա կարգադրությունները, որոնցով Ազգային ժողովի աշխատակազմում նախատեսվում էին կառուցվածքային փոփոխություններ և կադրային կրճատումներ:
Արսեն Բաբայանը հիշեցրեց, որ դեռևս 20 օր առաջ ինքն աղմուկ էր բարձրացրել և ասել, որ ԱԺ աշխատակիցների աշխատանքային իրավունքները մասսայաբար ոտնահարվում են, որն ուղղակի անտեսել են կամ փորձել ցույց տալ, որ չկա այդպիսի բան:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/Waste/3079904?fbclid=IwAR12ffVZZ_spcW-frxIV3ABBHRF0YqSx7vPuwscZvxrhpXnCz1LnFZBgzsU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8549 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3882 դիտում
10:27 15-03-2018
Միլիոններ՝ դրոշների համար. Երևանի քաղաքապետարանը վատնում է բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1459 դիտում
09:51 27-10-2024
Առաջիկա օրերին սպասվում են գազամատակարարման ընդհատումներ
601 դիտում
09:19 27-10-2024
Մեդալներ են հանձնվել Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցում ունեցած ջանքերի համար
1150 դիտում
09:01 27-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ