211652_close_icon
views-count5229 դիտում article-date 11:13 16-03-2018

Այսօր Քնի համաշխարհային օրն է

Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է։ Մարտ ամսվա երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը նշում են Քնի միջազգային օրը: Առաջին անգամ Քնի միջազգային օրը նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին, այն համարվել է Քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր, սակայն 2011թ.-ից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ մարտի երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը նշվում է որպես Քնի համաշխարհային օր ("World Sleep Day"): Քնի ընթացքում ուղեղն անջատվում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, ինչպես նաև հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով: Իսկ քնի բացակայությունն ազդում է հիշողության, ակտիվության վրա՝ նապստելով մի շարք հիվանդությունների առաջացմանը: Գիտնականների համոզմամբ շատ քնելը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ, ինչպես անքնությունը: Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետևաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն: Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ: Քնի խանգարումներն այսօր բավական մեծ տարածում ունեցող խնդիր են համարվում ամբողջ աշխարհում: Համաձայն ԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն:

Նմանատիպ նյութեր