211652_close_icon
views-count4011 դիտում article-date 14:47 17-03-2018

Բակո Սահակյանը Վաշինգտոնում ՌԱԿ գերագույն խորհրդի անդամների հետ քննարկել է ԱՄՆ-Արցախ կապերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու եւ խորացնելու այս փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր