211652_close_icon
views-count5242 դիտում article-date 16:57 17-03-2018

Սկանդալի ֆոնին Ռուսաստանն արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետների

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը «պերսոնա նոր գրատա» է հայտարարել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակիցների, հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ի հայտարարությունը։ ՌԴ ԱԳՆ-ն 1 շաբաթ է տվել, որպեսզի բրիտանացի դիվանագետները լքեն Ռուսաստանի տարածքը։ Բացի այդ, Մոսկվան հետ է կանչել Սանկտ Պետերբուրգում Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության շենքի բացման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Դադարեցվել է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը։ Հիշեցնենք, որ ռուս-բրիտանական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ՌԴ հետախուզական գլխավոր վարչության նախկին ծառայող, գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային, թունավորեցին։ Մարտի 4-ին նրանց հայտնաբերել էին մահացած՝ բրիտանական Սոլսբերի քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության տվյալներով՝ վերջիններին թունավորել են «Նովիչոկ» նյութով, որը կաթվածահար է անում մարդու ողջ օրգանիզմը։

Նմանատիպ նյութեր