31793 դիտում
12:44 18-03-2018
Ապարանում 27–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե սալիկներին և հայտնվել վերանորոգվող մայթում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հակոբ Ներսիսյանը Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի 49 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 GF 506 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի քարե արգելապատնեշների համար մայթում լցված «բորդյուրների» և հայտնվել վերանորոգվող ճանապարհահատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 55-ամյա Օֆելյա Ավետիսյանն ու Նոր Խարբերդի բնակիչ, 34-ամյա Արմեն Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող, նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10879 դիտում
19:05 21-10-2016
Ավտովթար Սիսիան քաղաքում. 66-ամյա վարորդը Ford Transit-ով հայտնվել է մայթում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ