211652_close_icon
views-count31176 դիտում article-date 23:26 19-03-2018

Դանակահարություն Երևանում. ըստ բժշկի՝ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա քաղաքացին ի վիճակի չէ բացատրություն տալու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 18-ին, Երևաում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Ժամը 12:50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Արտակ Ղ.-ն է: Հիվանդանոցում բժիշկները տեղեկանք են ներկայացրել ոստիկաններին, որ Արտակ. Ղ.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Նույն օրը Դավիթաշենի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ պարզել են, որ նույն օրը՝ կեսօրին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց Արտակ Ղ.-ի հետ վիճաբանել է Երևանի բնակիչ, 29-ամյա Արթուր Հ,-ն, ով խոհանոցային դանակով հարվածել է Արտակ Ղ.-ին: Ժամեր անց ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու հարցի շուրջ ծագած իրար չհասկանալու խնդիրը, իսկ Արթուր Հ.-ն աշխատում է թիվ 35 երթուղում՝ որպես միկրոավտոբուսի վարորդ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր