3597 դիտում
10:09 20-03-2018
Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը 7 անգամ վարկ է վերցրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Պարզվում է, որ պաշտոնյան նախորդ տարի անընդհատ վարկեր է վերցրել: Դրանք իհարկե մեծ թվեր չեն կազմել, բայց Գևորգյանը վարկային ծառայություն իրականացնող կազմակերպության դիմել է առնվազն յոթ անգամ:
Այսպես, նրա 2017 թ. տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 491 հազար դրամ ու 4 հազար ամերիկյան դոլար: 5 միլիոն 846 հազար դրամը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ մնացած ամբողջ գումարը՝ ստացված փոխառություններ՝ վարկեր: Ընդհանուր առմամբ՝ Գևորգյանը նախորդ տարի 5 միլիոն 645 հազար դրամ ու 4 հազար ԱՄՆ դոլար է վարկով վերցրել:
Դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են: Տարեսկզբին հայտարարագրված 2 միլիոն դրամը, 2 հազար դոլարն ու հազար եվրոն տարեվերջին դարձել են 6 միլիոն 500 հազար դրամ, 4 հազար դոլար ու 1500 եվրո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3040 դիտում
09:36 21-12-2017
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը 200 հազար դոլար փոխառություններ ունի «Փաստ»
5699 դիտում
10:27 05-05-2018
Պաշտոնյան 100 հազար դոլարի վարկ է վերցրել. «Փաստ»
Այս բաժնից
1402 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»