4055 դիտում
10:48 20-03-2018
Կտամ չանդ կծռեմ. դասախոս-պատգամավորը՝ ընդդիմադիր-ուսանողին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը:
«Նա ինձ ստիպում էր դուրս գալ լսարանից, որովհետեւ սափրված չեմ: Ես, բնականաբար, իր պահանջին չենթարկվեցի եւ ասացի, որ դուրս չեմ գալիս: Նա նորից պահանջեց, բայց ես իրենից պահանջեցի իրավական հիմք, որ պարտավոր եմ չսափրված լինելու համար դուրս գամ, եւ նա չկարողացավ բերել այդ իրավական հիմքը: Նա ինձ դուրս հանեց եւ ասաց, որ գնամ դեկանի մոտ: Ես գնացի դեկանի մոտ, խոսեցինք, նա ինձ հասկացավ, որ չկա իրավական հիմք, որով կարող է նա ինձ դասի չթողնել:
Գործավարի հետ գնացինք էլի լսարան, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ մյուս անգամ ես սափրված գամ, բայց ես մնացի իմ դիրքորոշման մեջ: Կրկին գնացինք դեկանի մոտ եւ նա արեց հետեւյալ արտահայտությունը՝ դու գիտես ես ով եմ, կտամ չանդ կծռեմ: Ես իրեն ասացի, որ նա պատգամավոր է եւ դասախոս: Նա նորից արեց այդ արտահայտությունը, որ կտա իմ չանը կծռի: Դեկանն այդ ժամանակ ինձ ասաց, որ իրենց մենակ թողնեմ: Դրանից հետո նա նորից ինձ չէր թողնում, որ ես մտնեմ լսարան, բայց ես եւ մյուս չսափրված ուսանողները մտանք»,- ՀԺ-ին տեղեկացրեց Գալջյանը:
Նրա խոսքով՝ սա իրենց 3-րդ դասն է եղել: Առաջին անգամ Պետրոսյանը զգուշացրել է, որ սափրված լինեն, երկրորդին Արմեն Գալջյանին լսարան չի թողել ուշ մտնելու համար, իսկ երրորդ դասն անցել է նման սկանդալային մթնոլորտում:
«Նա ինձ ասաց, որ ինձ օբյեկտիվ է մոտենալու, մյուսներին՝ սուբյեկտիվ, քննությունների ժամանակ խտրական վերաբերմունք է ցուցաբերելու»,- ասաց նա:
Թեմայի շուրջբ ՀԺ-ն պարզաբանում խնդրեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նա, երբ լսեց վերոնշյալ պատմությունը, հարցրեց. «Նա է այդպես ասե՞լ»,- իսկ երբ դրական պատասխան ստացավ, նշեց. «Երբ տեսնեմ նրա հարցազրույցը, այդ ժամանակ էլ կարձագանքեմ»:
Հարցին, սպառնացել է ուսանողի ծնոտը կոտրե՞լ, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ոչ, նման բան չի եղել, դա հերյուրանք է»,- նշեց նա եւ դուրս հրավիրելու հետ կապված ասաց. «Ես դուրս եմ հրավիրել ուշանալու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4010 դիտում
09:34 22-09-2016
Իմ պատասխանը կտամ այն մարդուն, ով ինձ կառաջարկի. Մովսես Հակոբյան. «Ժամանակ»
1276 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»