211652_close_icon
views-count84164 դիտում article-date 11:01 20-03-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են հայկական համարանիշներով Mercedes ավտոբուսն ու բեռնատարը, կա 2 զոհ, 7 վիրավոր. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Մոսկվա ճանապարհին՝ ՌԴ-ի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 308 AF 61 համարանիշի և բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 7 հոգի տեղափոխվել են Պովլովսկի հիվանդանոց։ Այս պահին վիրավորները գտնվում են նշված հիվանդանոցում, և տեղի իրավապահները ճշտում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը վարորդն է, իսկ Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Սարի Թաղում գրանցված «Ման-Տուր» ՍՊԸ-ի հաշվեկշտում։ Կատարվածի մասին տեղյակ են արդեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, և նախարարը Դավիթ Տոնոյանի հանձնարարականով ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ու փրկարար ծառայությունը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ պարզում են դեպքի հանգամանքները։ *** Քիչ առաջ ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պարզվել է՝ ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր