211652_close_icon
views-count54940 դիտում article-date 11:49 09-03-2019

Խոշոր ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՌԴ Մոսկվա քաղաքի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan Teana-ն պատկանում է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 73-ամյա Հայկանուշ Տիգրանի Թերզյանին։ [color=#CC0000]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներն են՝ Nissan Teanna-ի ուղևորներ՝ ՀՀ քաղաքացիներ, 41-ամյա Ռոման Բաղդասարյանը և 36-ամյա Մկրտիչ Հովնիկյանը, իսկ վիրավորն է 36-ամյաԿարեն Հովեյանը։ [/color] Դեպքի մասին տեղեկացվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր