1973 դիտում
15:47 20-03-2018
Տ. Մարգարյան. «Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել առաջիկայում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների` զորամասեր հերթական գարնանային այցը կազմակերպելու ուղղությամբ:
«Արդեն բարի ու սպասված ավանդույթ է դարձել տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր երևանաբնակ զինծառայողների ծնողների այցերի կազմակերպումը:
Ըստ այդմ, սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ, պատշաճ նախապատրաստվեք հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու և տեսակցելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
622 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին