211652_close_icon
views-count36053 դիտում article-date 13:26 22-03-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ մարտի 21-ին, Երևանի Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/21/1091872/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ արտի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել մյուս վթարված Nissan-ի վարորդը, քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել էին բժշկական փորձաքննության. պարզվել էր, որ եղել են սթափ վիճակում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Վթարի մեղավորը եղել է Գ. Ասլանյանը, ով մեկ այլ Nissan-ի ու Toyota-ի հետ խաչմերուկում ավտոռալի էին կազմակերպել ու ինքն է եղել պատճառը, որ ստեղծելով վթարային իրավիճակ՝ էս աջաբսանդալը սարքեց։ Իսկ նրա հետ գոնկավատ անող Tօyota-ի ու Nissan-ի համարանիշները «17»-ով էին սկսվում»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր