3172 դիտում
16:39 22-03-2018
Վարչապետի մոտ շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր են քննարկվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:
Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առաջարկել է համատեղ աշխատել և ներկայացնել հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի, բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝ գործող գներով հաշվարկման նոր կարգի նախագիծ:
Նման հաշվարկները հիմք կծառայեն պետական և համայնքային բյուջեների արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
11:35 09-12-2024
Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր
136196 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27122 դիտում
19:36 12-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին