5681 դիտում
22:12 23-03-2018
Սահմանադրական դատարանը կքննի ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը 2018թ. մարտի 12-ի որոշմամբ քննության է ընդունել ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ Արմինե Աթոյանի և բանկում նրա համար երաշխավորություն ներկայացրած անձանց դիմումը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի` վարկային պայմանագրին վերաբերող 887-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու վերաբերյալ:
Դիմումը կքննվի գրավոր ընթացակարգով: 2018 թ. փետրվարի 7-ին դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացրել Ա. Աթոյանի ու նրա երաշխավորների ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Դեռևս 2013 թվականին դիմումատուների և ՎՏԲ-Հայաստան բանկի միջև կնքվել է վարկային պայմանագիր և երաշխավորության պայմանագրեր, որոնցով սահմանվել են նաև պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ նորմեր:
Պայմանագրերը կնքելիս բանկն օգտվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներից և ժամկետանց վարկի նկատմամբ սահմանել 73 % տոկոսադրույք ու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցներ: Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բանկի հաճախորդների ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը նշել է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, քանի որ զրկում է անձանց իրենց սեփականությունն իրենց կամքով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից և հնարավորություն է տալիս վարկային պայմանագրով սահմանել պարտավորությունների չկատարման համար այնպիսի տույժեր, որոնք խախտում են պայմանագրի մյուս կողմի իրավունքները և օրինական շահերը՝ վերջինիս համար առաջացնելով անբարենպաստ հետևանքներ:
Գումարի բռնագանձման պահանջով ՎՏԲ-Հայաստան բանկի հացադիմումի քննության շրջանակում բանկի հետ կնքած վարկային պայմանագրի այս և այլ խնդրահարույց կետերի հիման վրա վարկառուների ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը 2016 թ. նոյեմբերի 11-ին մերժել է այն ու բավարարել բանկի հայցը: Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի որոշումը նույնն է թողել, իսկ Վճռաբեկ դատարանը բանկի հաճախորդների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել: ՀՀ Սահմանադրական դատարանը դիմումը կքննի 2018 թվականի հունիսի 12-ին:
[b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
13:05 13-09-2021
Սահմանադրական դատարանը կքննի 6 համայնքների նախկին և գործող ղեկավարների դիմումները
2083 դիտում
20:54 12-06-2015
«ՎՏԲ-Հայաստան» բանկի գույքը դիտավորությամբ վնասել են,. տեսանյութ
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»