Ամերիկյան լրատվամիջոցը ռուսական նոր Տու-160 համարել է «ՆԱՏՕ-ի գիշերային ամենավատ մղձավանջը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան The National Interest ամսագիրը ռուսական Տու-160 արդիականացված ռմբակոծիչը անվանել է «ՆԱՏՕ-ի գիշերային ամենավատ մղձավանջը»: Հանդեսի ռազմական վերլուծաբան Դեյվ Մաջումդարը կարծիք է հայտնե, որ Մոսկվան ստրատեգիական ավիացիայի զարգացման խելամիտ ու մատչելի տարբերակ է ընտրել՝ շեշտը դնելով Տու-160-ի արդիականացման վրա:
Ամերիկյան ամսագիրը նշում է, որ ռուսական ինքնաթիռը նոր սերնդի թևավոր հրթիռներ կստանա, քանի որ առաջին հերթին նախատեսված է այդ հրթիռներով մեծ հեռավորության վրա խոցել այն թիրախները, որոնց պահում են օդային տարածքը վերահսկող Հակաօդային պաշտպանության համակարգերը:
Այդ հատկանիշով՝ ըստ Մաջումդարի, Տու-160-ը ավելի գերադասելի է, քան ամերիկյան Բ-2 «Սփիրիթ» և Բ-21 «Ռայդեր» ռմբակոծիչները: