8559 դիտում
11:39 26-03-2018
Ախալքալաքում մանկապարտեզի նորակառույց խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ, հաղորդում է [url=http://jnews.ge/am/?p=18171#.WrijBPmLTIV]Jnews.ge[/url]-ն: 5 ամիս առաջ կառուցված խաղադաշտի բետոնե շերտը քանդվում է: Ֆուտբոլ խաղալու ժամանակ երեխաները հանկարծ հայտնվել են փոսի մեջ:
«Ֆուտբոլ էինք խաղում, հանկարծ զգացինք, որ գետինը շարժվում է, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում, մտածում էինք երկրաշարժ է: Գնդակի հետեւից վազող տղան սայթաքեց ու ընկավ գետնին: Մենք շշմել էինք, խաղադաշտը փլվում էր: Հետո գորգը հետ տարանք ու տեսանք մեծ փոս է», – իրար հերթ չտալով պատմում են Գեւորգն ու Արտաշեսը:
Նրանք ընկերներ են, գրեթե ամեն օր դպրոցից հետո շտապում են խաղալու: 3 օր առաջ նրանցից մեկը հայտնվել է փոսի մեջ:
Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի հետեւում գտնվող խաղադաշտը 2017 թվականի նոյեմբերին է շահագործման հանձնվել, սակայն հինգ ամիս անց այն արդեն քանդվում է:
«Երեխաները հենց սկսեցին խաղալ ցանկապատի ցանցը պատռվեց, բողոքեցինք, եկան փոխեցին, ցանցի երրորդ շերտը չեն արել, աղբը չեն մաքրել, բնակիչները բողոքում են», – ասում է բնակիչներից մեկը:
«Ես ժողովի ժամանակ էլ այս հարցը բարձրացրել եմ: Խոստացել են, որ կհեռացնեն, տեսնենք: Այս փողոցի բնակիչները մտածում են, որ եկան իրենց վրա ծիծաղեցին ու գնացին: Ամենավատն այն է, որ երբ խոսում ես անպատասխանատու արված աշխատանքի մասին, ասում են՝ սրանից առաջ առհասարակ խաղադաշտ չունեիք, հիմա լավ չէ, որ գոնե սա ունեք: Այսպես են ասում, որ չբողոքենք», – ասաց քաղաքի այս տարածքից Սակրեբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը:
Երբ երեխաների ձեռքին գնդակ են տեսնում, խաղադաշտի հարեւանությամբ գտնվող տների բնակիչները զգաստանում են, քանի որ վախենում, որ գնդակը բարձր կթռնի, եւ պատուհանների ապակիները կկոտրվեն:
Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը մատնանշում է խաղադաշտի շինարարական թերությունները: Շեշտադրելով խաղադաշտի բետոնե սուր անկյունները:
«Այսպիսի սուր անկյուններ չպետք է լինի խաղադաշտում, երեխան հանկարծ ընկավ, միանգամից կարող է մահանալ, դժբախտությունը մեկ անգամ է պատահում: Ինչքան կարող է այսպես շարունակվել: Անպատասխանատու աշխատանք է, ոչ-ոք չի ուզում նորմալ աշխատանք իրականացնել: Գնում ես պատվիրատուի մոտ, նա ուղարկում է նախագծողի մոտ, նախագծողն ուղարկում է տենդերը հաղթողի մոտ, այսպես իրար վրա են պատասխանատվությունը գցում», – ասաց Կարապետ Պալոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2678 դիտում
02:23 19-05-2014
Ֆուտբոլային խաղի ժամանակ փլուզվել է խաղադաշտը տրիբունաներից բաժանող ցանկապատը. կան վիրավորներ. տեսանյութ
1389 դիտում
19:15 23-06-2015
ՌԴ-ում տանիքը փլվել է երեխաների վրա. կա զոհ
3866 դիտում
21:35 20-09-2017
Արցախի վարչապետը Նորագյուղում մասնակցել է մանկապարտեզի նորակառույց շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
640 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
976 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
790 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին