3432 դիտում
22:02 26-03-2018
Գերմանիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն
Մարտի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին հանձնվեց Մխիթար Գոշ մեդալը: Հայ-գերմանական հարաբերություններում իր նշանակալի ներդրման համար Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը:
Արարողությանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, իր խոսքում մեջբերելով Ներսես Շնորհալու հայտնի միտքը. «Իմաստությունը իրերին բոլոր կողմերից նայելու արվեստն է», ընդգծեց, որ երկու գործիչներն իրենց անձնական ներդրումով ապացուցեցին, որ մեր օրերում հանդուրժողականությունը և խիզախությունն առավել մեծ նշանակություն ունեն ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատման հարցում, քան ազգայնական կոչերը կամ այլ երկրներից մեկուսացումը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԳԴՀ կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան հռչակավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը:
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
20:21 30-01-2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել մեդալների հանձնման արարողություն
952 դիտում
23:06 29-05-2015
Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում
840 դիտում
15:29 10-06-2015
Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Լիբանանում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»