Միացյալ Նահանգները գերբարձր հաճախության զենք Է փորձարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի՝ Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել Է միկրոալիքային HPM (High powered microwave) և լազերային HEL (High-energy laser) թնդանոթները:
Popular Mechanics-ի փոխանցմամբ՝ ընկերությունը ցուցադրել Է այն համակարգերի գործողությունը, որոնք հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, վնասազերծել են 45 անօդաչու թռչող ապարատ ու 6 ցամաքային ական։
Ինչպես նշել են Raytheon-ում, HPM համակարգը, ի տարբերություն HEL-ի, մեկ անգամով շարքից կարող է հանել 2-3 անօդաչու:
Ամերիկցի ինժեներները մտադիր են կատարելագործել այս համակարգերը, ինչը թույլ կտա կատարել հակառակորդի թռչող արկերի հեռավորական պայթեցում անմիջականորեն օդում: