Ժեզուսը մերժել է «Մանչեսթեր Սիթիի»՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը
«Մանչեսթեր Սիթին» առայժմ չի կարողանում հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ:
Բրազիլացին մերժել է շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձով նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկը: Ներկա պայմանագրով Ժեզուսը վաստակում է շաբաթական 65 հազար ֆունտ:
«Սիթին» մտադիր է պայմանագիրը երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականը: Սակայն Ժեզուսն ու նրա գործակալները համարում են, որ նա արժանի է շաբաթական 100 հազար ֆունտից ավելի բարձր աշխատավարձի: Բանակցությունները կվերսկսվեն մրցաշրջանի ավարտից հետո: