4904 դիտում
08:49 29-03-2018
MeToo (#ԵսՆույնպես) արշավը ներթափանցեց Ռուսաստան. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի ավելի քան 30 լրատվամիջոցներ, բազմաթիվ լրագրողներ և մեդիա ոլորտի մասնագետներ իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի անպարկեշտ վերաբերմունքին արժանացած 4 կին լրագրողներին, ում նկատմամբ Սլուցկին սեռական ոտնձգություններ է իրականցրել և սեռական հարաբերություններ ունենալու ոչ կոռեկտ առաջարկներ արել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4321333.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Լրագրողների բոյկոտը ավելի լայն արձագանք ստացացավ հատկապես, երբ Էթիկայի հանձնաժողովը հրաժարվեց բավարարել հետաքննություն իրականացնելու լրագրողների պահանջը և փոխարենը մեղադրեց լրագրողներին սադրիչ վարքագիծ դրսևորելու մեջ:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի անձնակազմը իր համերաշխությունն է հայտնում ռուս օրենսդրին մեղադրանքներ ներկայացրած կին լրագրողներին», - հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանից Օլգա Բիչկովան:
Դումայի օրենսդիրները Սլուցկիին ներկայացված մեղադրանքներին գնահատական տալու փոխարեն խորհուրդ են տվել լրագրողներին վերանայել իրենց վարքագիծը ու այլ աշխատանք փնտրել, եթե չեն ցանկանում սեռական ոտնձգությունների ենթարկվել:
Ըստ որոշ փորձագետների՝ ռուս լրագրողների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալը կարող է դառնալ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնսթեյնի սկանդալի ռուսական տարբերակը:
Դումայի հարևանությամբ գտնվող 69 Pints փաբի համասեփականատեր Անդրեյ Դեմչենկոն հրաժարվում է սպասարկել Էթիկայի հանձնաժողովի կարծիքը կիսող Դումայի օրենսդիրներին:
«Մեր որոշումը դրականորեն ընդունվեց մեր հաճախորդների մեծամասնության կողմից, ինչը շատ անսպասելի և ուրախալի էր մեզ համար», - ասում է 69 Pints փաբի համասեփականատեր Անդրեյ Դեմչենկոն:
Կանանց իրավունքների պաշտպան Աննա Ռիվինայի կարծիքով Լեոնիդ Սլուցկիի սկանդալը Ռուսաստանում առկա հասարակական և մշակութային խորքային խնդիրները խորհրդանշող սառցաբեկորի միայն վերին մասն է:
«Ընտանեկան բռնությունը և աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները միմյանց փոխկապացված են», - գտնում է Կանանց իրավունքների պաշտպանը:
Ակտիվիստ Ալյոնա Պոպովան լիահույս է, որ Ռուսաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի կողմից սեռական ոտնձգության և բռնության ենթարկված կանանց պատմությունները նախադեպ կդառնան և կօգնեն, որ #MeToo (#ԵսՆույնպես) հանրային հնչեղություն ստացած սոցիալական արշավը ներթափանցի նաև Ռուսաստան:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
4242 դիտում
10:42 17-01-2018
Ռուսաստան. նախընտրական պայքար՝ կանխորոշված ավարտով. «Ամերիկայի ձայն»
2151 դիտում
09:13 13-01-2022
Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններն ավարտվել են առանց առաջընթաց գրանցելու․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»