6442 դիտում
11:52 29-03-2018
Թշնամուն ուրախություն է պատճառում օրենք խախտելը, խաբելը, «քցելը», ստելը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այս 25 տարվա ընթացքում ես հաճախ եմ կարդում կամ լսում՝ «էս չանեք, էն չանեք, որ թշնամին չուրախանա»: Նախ՝ ես գերադասում եմ «հակառակորդ», ոչ թե «թշնամի» եզրույթը, քանի որ երկրորդը կարծես թե ակնարկում է, որ մեր դիմակայությունն ադրբեջանցիների հետ հավերժ է լինելու, իսկ դա, հուսամ, այդպես չի: Բայց եկեք այս անգամ կիրառենք հենց «թշնամի» բառը՝ ավելի հասկանալի լինելու համար:
Եվ այսպես՝ թշնամին շատ կտխրեր, եթե Հայաստանում ընտրությունները, սկսած 1995 թվականից, ոչ մեկի մեջ հարցեր չառաջացնեին: Թշնամուն բացարձակապես ձեռնտու չէր լինի, եթե մեր պաշտոնյաները, հատկապես իրավապահներն ու ուժայինները, այդքան չտես, ագահ ու կոռումպացված չլինեին: Թշնամին ուրախանում է, երբ մենք սփյուռքահայերի հետ սկզբունքային հարցերում միակամ չենք, նրան հաճույք է պատճառում, երբ աշխարհի տարբեր մասերում ծվարած նախկին հայաստանցիները արհամարհում են և փնովում են սեփական (կամ գուցե նախկին) հայրենիքը:
Թշնամին անշուշտ ուրախանում է, երբ տեսնում է, որ Հայաստանում կան խմբեր, որոնք քաղաքական խնդիրներն ուզում են լուծել զենքի ուժով: Մեզ վրա վերցնենք՝ մեզ ձեռնտու չէ՞ր, օրինակ, Սուրեթ Հուսեյնովի «ապստամբությունը»՝ դրանից մենք մեծապես շահեցինք:
Թշնամին բացարձակապես չի ուրախանում, երբ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների մեջ մեղադրվող մարդիկ կանգնում են դատարանի առաջ: Այ, եթե նրանք կարողանային շարունակել կրակոցներն ու խժդժությունները Երևանի փողոցներում, թշնամին շատ կուրախանար:
Թշնամուն ուրախացնում է, որ Ստեփանակերտում ոստիկանները «քյարթու» են և ապօրինի են գործում: Բայց նրան ավելի շատ է ուրախացնում, երբ ֆեյսբուք մտած որոշ քաղքենիներ փորձում են ապացուցել, իբր դրանով Ստեփանակերտի ոստիկաններն ինչ-որ ձևով տարբերվում են Երևանի կամ Գյումրիի ոստիկաններից, որը, բացի ամեն ինչից, նաև սուտ է: Ընդհանրապես Հայաստան աշխարհի որևէ բնակավայրի կամ տարածքի առանձնացումը բացասական համատեքստում ուրախացնում է մեր թշնամուն:
Ավելին ասեմ՝ օրենք խախտելը, խաբելը, «քցելը», ստելը ուրախություն է պատճառում թշնամուն: Ոչ միայն մեր այսօրվա արտաքին քաղաքական հակառակորդին, այլև Թշնամուն՝ այդ բառի լայն իմաստով»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5059 դիտում
10:13 22-10-2020
Մեր հարվածներն անդառնալի կորուսներ են պատճառում թշնամուն․ «Հայաստանի Հանրապետություն»
11058 դիտում
10:49 01-06-2018
Երբևէ լսե՞լ եք մեր հոգևորականներից, որ գողանալը, խաբելը, կեղծելը, շվայտ կյանքով ապրելը մեղք է. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը