Դոնալդ Թրամփն իր անձնական բժշկին նախարար է նշանակել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ վետերանների հարցերով նախարար Դևիդ Շուլկինը հրաժարական է տալիս։ Սպիտակ Տան ղեկավարը հավելել է, որ Շուլկինի տեղն այսուհետ զբաղեցնելու է իր անձնական բժիշկը՝ դոկտոր Ռոննի Ջեքսոնը։
«Ամրիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ Տան աղբյուրները հայտնել են, որ առայժմ ժամանակավոր պաշտոնակատարը կլինի պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուիլկին։
Ռոննի Ջեքսոնը ԱՄՆ ՌԾՕՈՒ պաշտոնաթող փոխծովակալ է, իսկ Թրամփի բժիշկն է դեռևս Ջորջ Բուշ կրտսերի ղեկավարման տարիներից։