4217 դիտում
09:08 30-03-2018
Ռուսաստանը պետք է փոխի իր վարքագիծը. Ջոն Հանթսման. «Ամերիկայի ձայն»
«Անհնար է ամեն ինչ միշտ կատարյալ կերպով իրագործել»,- ծիծաղով նշել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել էր Վլադիմիր Պուտինին:
Նշենք, որ Թրամփի հեռախոսազանգը զարմացրեցրել էր նույնիսկ Սպիտակ տան խորհրդականներին, ովքեր նրան խորհուրդ էին տվել խուսափել այդ քայլից: Այս հեռախոսազանգը նաև սխալ ազդակ էր ուղարկել Մոսկվա՝ հույս արթնացնելով, որ ԱՄՆ-ը հնարավոր է չմիանա 2 տասնյակից ավելի արևմտյան երկրներին, որոնք վերջերս Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառեցին՝ իրենց երկրներից արտաքսելով ռուս դիվանագետներին՝ի պատասխան Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման սկանդալին:
Ամերիկայի ձայնին տված բացառիկ հարցազրույցում, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին և նշել, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի որդեգրած ռազմավարությունը չի փոխվել:
«Կարող եմ ասել, որ այս աշխատանքը ստանձելու առաջին իսկ օրվանից, այն ինչ քննարկել եմ նախագահի հետ Ռուսաստանի վերաբերյալ փոփոխության չի ենթարկվե: Նա շատ հաստակամ է՝ ձգտելով բարիդրացիական հարաբերություններ, կենդանի և առողջ երկխոսություն ունենալ՝ չնայած առկա մարտահրավերներին»:
Հանթսմանը թերևս շեշտել է, որ Թրամփը «... ակնկալում է երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ ցանկացած մակարդակի և ձևաչափի հանդիպումների կազմակերպում՝ ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանն ու առաջընթացին: Հաշվի առնելով մասնավոր հատվածում իմ երկար տարիների փորձը և այն, որ ես աշխատել եմ թե հանրապետական և թե դեմոկրատ նախագահների հետ՝ կարող եմ ասել, որ նա արդյունք ակնկալող անձնավորություն է: Նա ցանկանում է իմանալ՝ որ ուղղությամբ ենք մենք ընթանում, ինչ առաջընթաց ունենք, օրինակ՝ Ուկրաինայի և այլ հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շահագրգռված է արդյունքներ գրանցելու և հարաբերությունների կարգավորման գործում»:
Սառը պատերազմի տարիները հիշեցնող այս ժամանակահատվածում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Հանթսմանը, ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված:
Դեսպան Հանթսմանը պատրաստվում է՝ ԱՄՆ-ից մի քանի տասյնակ ռուս դիվանագետների վտարման որշման Կրեմլի պատասխան քայլին.
«Ես ակնկալում եմ, որ նրանք կարձագանքեն, իսկ արդյոք նրանց պատասխանը կլինի համաչափ, թե անհամաչափ, սպասենք, կտեսնենք», - ասաց նա:
Հանթսմանի խոսքերով` Ռուսաստանի հետ առճակատումը չի ավարտվի, նույնիսկ եթե Կրեմլը համարժեք արձագանքի նոր պատժամիջոցներին: Արևմուտքի և Ռուսաստանի կոնֆլիկտը չի սկսվում և ավարտվում միայն ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա 33-ամյա դստեր Յուլիայի թունավորման սկանդալով:
Հանթսմանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը դառնա պատասխանատու գործընկեր և հրաժարվի իր չարամիտ գործունեությունից` մատնանշելով Սիրիայի հակամարտությունում Ռուսաստանի ներգրավածությունը, մասնավորապես քիմիական զենքի կիրառումը:
Ինչպես և իր տված նախկին հարցազրույցներում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4323633.html]Ամերիկայի Ձանին[/url] հետ զրույցի ընթացքում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը կրկին անգամ նշել է, որ ԱՄՆ-ը հետևողական է լինելու Մեծ Բրիտանիայում թունավորվախ նապկին ռուսական գործակալի գործի թափանցիկ և արդար հետաքննությանը:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1913 դիտում
19:00 04-10-2014
Իրանը Ռուսաստանը չի փոխի Եվրոպայով. Հասան Ռուհանի
1287 դիտում
23:45 03-02-2014
Մենք աշխատում ենք ԼՂ խնդրի վրա. Ջոն Քերրի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»