1964 դիտում
19:00 04-10-2014
Իրանը Ռուսաստանը չի փոխի Եվրոպայով. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, պատժամիջոցների վերացման դեպքում Իրանը որպես գազի գլխավոր մատակարար, չի փոխի Ռուսաստանը Եվրոպայով:
Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ունի գազի ամենամեծ պաշարները, սակայն հետ է մնում գազարդյունահանման հարցում, ինչն էլ իր հերթին ստիպում է, որպեսզի նա առաջին հերթին մտածի իր ներքին կարիքների մասին:
«Ձմռան ամիսներին մեզ մոտ պարբերաբար խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն հետո, դուք գիտեք, որ մենք շատ սպառող-հաճախորդներ ենք ունենում, և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում: Մեր բոլոր արևելյան, արևմտյան և հարավային հարևանները ցանկանում են գազ գնել, որը մենք դեռ պետք է արդյունահանենք»,-ասել է Ռուհանին և հավելել, որ այսօր այն պայմանները չկան, որ եթե բոլորը մտածեն, թե վաղը Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, ապա այդ նույն գազը կարող է մատակարարել Իրանը:
«Մեր արդյունաբերությունը դեռ այդ փուլից բավական հեռու է»,-ընդգծել է նա:
Նմանատիպ նյութեր
1487 դիտում
16:11 30-08-2014
Իրանը թույլ չի տա, որ պատժամիջոցները ուժի մեջ մնան. Հասան Ռուհանի
1273 դիտում
11:51 16-09-2014
Իրանը չի հավատում ահաբեկչության դեմ պայքարելու Արևմուտքի անկեղծ ցանկությանը. Հասան Ռուհանի
1254 դիտում
09:43 24-09-2014
Իրանը կարող է էներգառեսուրսների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար. Հասան Ռուհանի
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին