211652_close_icon
views-count49749 դիտում article-date 11:26 30-03-2018

Կալանավորվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենը

Կեմերովոյում կալանքի տակ է վերցվել «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնի սեփականատեր ընկերության՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան, հաղորդում է Ria Novosti-ն։ ՌԴ հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոյի փոխանցմամբ՝ Յու. Բոգդանովային նրա աշխատակիցները բազմիցս էին զգուշացրել կենտրոնի հրդեհային անվտանգության համակարգի թերիության մասին, սակայն վերջինս ոչ մի քայլ չէր ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ։ Նշվում է, որ Բոգդանովան ամբողջովին զբաղված էր միայն վարձակալությամբ տարածքներ տալով։ Խուզարկություն է անցկացվել նաև Բոգդանովայի տանը և շուտով վերջինիս դեմ քրեական գործ կհարուցվի ՌԴ Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասով (հակահրդեհային անվտանգության պահանջները խախտելը, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ)։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնցից 41-ը երեխաներ էին։

Նմանատիպ նյութեր