Մեքսիկայում Զատկի տոնին նվիրված երթի ժամանակ կրակոցներ են հնչել. կա զոհ
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել զատկական տոնին նվիրված երթի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ 2 տղամարդ փորձել են ավտոմեքենա առևանգել։
Գործակալության տվյալներով՝ հանցագործներից մեկին իրավապահները հրազենային կրակոցով սպանել են տեղում, իսկ մյուսին՝ ավտոմեքենան վարելու ընթացքում։
Տոնի մասնակիցնրից ոչ ոք չի տուժել։