13618 դիտում
10:51 31-03-2018
Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար. ռուս փորձագետ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Գյումրիի 102-րդ ռազմակայանում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմակայանի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմակայանի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի սցենարներ չլինեն: Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, որից հետո շատ ենք քննարկել, թե ինչպիսի միջոցառումների կարիք կա, հատկապես, երբ դա հանցագործության մասշտաբով շատ մեծ էր, բայց այնտեղ ու ընդհանրապես զորամասերում հաճախ են պատահում նման դեպքեր, դրանք ենթակա են ռազմական ոստիկանության աշխատանքին, զինվորականը չպետք է և չի կարող նման գործերով զբաղվել: Ռազմական ոստիկանությունն օժտված է լինելու նաև հոգեբանական աշխատանք տանելու համար պատրաստ աշխատակիցներով, քանի որ զինծառայողները հոգեբանական խնդիրներ հաճախ են ունենում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ինչպես՝ 102-րդ ռազմաբազայում, այնպես էլ՝ Երևանի կայազորում ձևավորվող Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանման մասին տեղեկատվությանը:
Ըստ նրա` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս ոստիկանությունը լիազորությունների ցանց նեղ շրջանակ է ունենալու, իրականացնելու է պարետային ծառայության գործառույթներ: Ռուս փորձագետը նաև նշել է, որ այս փոփոխությունները նախաձեռնվում են բոլոր այն վայրերում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական բազաներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4884 դիտում
09:49 30-01-2020
Պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից․ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
18046 դիտում
08:38 16-12-2017
Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ. ռուս փորձագետ. «168 ժամ»
4740 դիտում
10:46 05-05-2018
Անկայունության համար մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ. ռուս փորձագետ. «168 Ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը