18049 դիտում
08:38 16-12-2017
Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ. ռուս փորձագետ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս ևս երբեք որևէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին: Այդպիսի փաստարկներ իրականում կարելի է բերել: Այդ հաշվարկները չեն արվում, այլ պարզապես ուժերը, որոնք դեմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, առաջնորդվում են իրենց քաղաքական կողմնորոշմամբ, հակառուսականությամբ, և այլն, և այլն:
Հայաստանում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք Ռուսաստանը ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ գործընկերության շնորհիվ` էժան սպառազինություն, էներգակիրներ, տնտեսական օգուտներ, բայց այս ամենը եկեք ԵՏՄ-ից զատ դիտարկենք, քանի որ ԵՏՄ-ն առանձին կառույց է, այն ունի իր զարգացման տեմպերը, և ժամանակը ցույց տվեց, որ լիովին պայմանավորված չէ Ռուսաստանի կամքով»,- «68 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՏՄ-ից հնչող դժգոհություններին և իշխող ուժի փաստարկներին:
Նա նշել է, որ ԵՏՄ-ն նոր ձևավորված տնտեսական կառույց է: Ըստ նրա, մինչ այս միության ձևավորումը բազմիցս է քննարկվել, թե ինչ ուղի պետք է անցնի այս միությունը կայանալու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13618 դիտում
10:51 31-03-2018
Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար. ռուս փորձագետ. «168 ժամ»
4740 դիտում
10:46 05-05-2018
Անկայունության համար մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ. ռուս փորձագետ. «168 Ժամ»
4246 դիտում
10:03 25-07-2019
Հեղափոխությունը պետք էր անել 5 տարի առաջ․ ներկայում ռուսները թուրքերի հետ են․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը