211652_close_icon
views-count10668 դիտում article-date 22:12 31-03-2018

Սաակաշվիլին հայտարարել է, որ շուտով տեղի կունենա նրա հաղթական վերադարձը Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է նորից Կիևում հայտնվել: Սաակաշվիլին հայտնել է, որ ներկայումս նա ինչպես արտասահմանում, այնպես էլ՝ ամբողջ Ուկրաինայով մեկ կողմնակիցների ամուր հենարան է պատրաստում: Եվ հենց Կիևում ժողովրդական ապստամբություն բռնկվի, ինքը ցուցարարների առաջին շարքում կլինի: «Հենց Կիևի կենտրոնում բազմամարդ լինի, ես նույն օրն էլ անպայման կվերադառնամ: Ինքնաթիռ կթռչեմ և պարզապես կգամ: Չեմ ճեղքելու փշալարերը, լեռնային արահետներով չեմ անցնելու, ուղղակի ինքնաթիռ կնստեմ», ասել է քաղաքական գործիչը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ուկրաինան Սաակաշվիլիին արտաքսեց Լեհաստան: Բացի այդ, Սահմանապահ ծառայությունը արգելել է նրա մուտքը երկիր մինչև 2021 թվականը: Ներկայումս Սաակաշվիլին գտնվում է Հոլանդիայում, որտեղ ստացել է անձնագիր և Եվրամիությունում աշխատելու իրավունք:

Նմանատիպ նյութեր