164349 դիտում
21:15 31-03-2018
Արմավիրի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին մահվան ելքով վրաերթ կատարած «Lexus»-ի իրական վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի) գլխավորությամբ, հայտնաբերվել է այսօր Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Lexus» մակնիշի 50 СG 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը Էջմիածին քաղաքի Չերնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանն է, ով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա անհատ ձեռներեց է, իսկ վրաերթից հետո Վաղարշապատի ոստիկանություն էր ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել էր, որ վրաերթն ինքն է կատարել:
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները նրա «կուտը չկերան» և տաք հետքերով, ստացված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն կատարելով բացատրական աշխատանքներ, ոստիկանություն մեղակայանով ներկայացավ իրական վրաերթ կատարողը:
Արմավիրի մարզի ոստիկաններն ուն քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր»:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քննիչի որոշմամբ Ռ. Կարապետյանը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, այսօր վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանի մասնակցությամբ [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/28/28723/]ավտովթար[/url] էր տեղի ունեցել. բախվել էին նրա վարած «Mercedes» մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալբերտ Առաքելյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 07-ի վարորդը հիվանդանոցում մահացել էր, իսկ Գ. Հովհանիսյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշված արարքի համար հարուցվել էր քրեական գործ և գործն ուղարկվել էր դատարան, ու Գ. Հովհաննիսյանը դատապարտվել էր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/31/1092694/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 03:30-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում:
Վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Համլետ Ղուկասյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնություն ցուցաբերել 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 34-ամյա Հովհաննես Սարգսյանին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի էր ենթարկել Գ.Հովհաննիսյանին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+