211652_close_icon
views-count201145 դիտում article-date 21:08 02-04-2018

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. Հյուսիսային պողոտայում պայթյուն է տեղի ունեցել. ժամանել են ԱԻ նախարարն ու ՀՀ փոխոստիկանապետը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել է թթվածնի բալոնից, սակայն դա վերջնական չէ: Հրշեջ-փրկարարներն, անվտանգությունից ելնելով, փակել են խոհանոցում առկա գազի բալոնների փականները, հոսանքազրկել էլ.սարքավորումները և սահմանազատել են տարածքը: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Առաջին պահից դեպքի վայրում է գտնվում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Պարզվել է, որ արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, ինչից վնասվել են խոհանոցի (60 ք.մ) սպասարկման տաղավարը՝ մոտ 2 ք.մ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարրա (40 լ) և սպասքի պարագաներ: [color=#CC0000]Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը, 19-ամյա Զարուհի Մելիքյանը, ԻԻՀ քաղաքացի, 24-ամյա Էրիկ Աշուղյանը, ՌԴ քաղաքացի, 15-ամյա Ալյոնա Ագապովան, ՌԴ քաղաքացի, 15-ամյա Լիզա Աբրահամովան, ՌԴ քաղաքացի, 15-ամյա Յարոսլավ Լյուբենկոն, ԻԻՀ քաղաքացի, 24-ամյա Զեյնա Հուսեինին:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր