211652_close_icon
views-count51848 դիտում article-date 10:54 03-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում. կան վիրավորներ. ժամանել է Էրեբունու ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում ՝արագաչափի մոտ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մանկիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տեղում պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:   

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Գարեգին Մելքումյանն է և 27-ամյա Արսեն Կարապետյանը:

Պարզվել է նաև, որ մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելը, նշված անձին «դեմքի, գլխի և վերին վերջույթների 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ» միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել բժիշկների կողմից, ապա տեղափոխվել  Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Գ. Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից և ճանապարհին տեղ է ունեցել պայթյունը:  

Դեպքի մասին ոստիկանության էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրեագետը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր