5987 դիտում
09:02 03-04-2018
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սան Ռեմոյին. մասնակցի ընտրությունը վիճահարույց է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իտալիայում ապրիլի 19-ին կայանալիք երգի միջազգային «Սան Ռեմո» պատանեկան մրցույթին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Մեր երկրում անցկացվող ընտրությունը, սակայն, արդեն իսկ հասցրել է վիճահարույց դառնալ, իսկ ի վերջո, Իտալիայում Հայաստանը կներկայացնի միայն մեկ մասնակից՝ նախապես հայտարարված երկուսի փոխարեն:
Հայաստանյան եզրափակիչ փուլի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ ժյուրին հաղթող է ճանաչել Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին: Մասնակիցները, ըստ այդմ, Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո պետք է ելույթ ունենային ապրիլի 19-ին:
Բայց ավելի ուշ պարզվել է, որ 11-ամյա Գոռը մրցույթին չի մասնակցելու: Նրա մոր՝ Լարիսա Ծովանյանի տեղեկացմամբ, մրցույթի հայաստանյան կազմակերպիչները Գոռի մասնակցության վերաբերյալ մեկ դրական, մեկ բացասական պատասխան տալուց հետո նախորդ ուրբաթ արդեն հայտնել են, որ նա Իտալիայում ելույթ ունենալ չի կարող և որ ցանկության դեպքում՝ կարող է այնտեղ մեկնել՝ ուղղակի վարպետության դասեր ստանալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
15:30 18-12-2014
«Սան-Լորենսո»-ի նախագահը՝ «Ռեալ» - «Սան-Լորենսո» եզրափակիչ խաղի մասին
1012 դիտում
18:36 02-12-2015
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»