211652_close_icon
views-count5098 դիտում article-date 10:31 03-04-2018

Ինչ փուլում են ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների կողմից խոշտանգվածների գործերը ՄԻԵԴ-ում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների դեպքերի առթիվ հարուցված 6 քրեական գործի վարույթը Արցախի իրավապահները կասեցրել են: Այս տեղեկությունը ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապրիլյան զոհերի հարազատների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Նա հայտնել է, որ գործերը կասեցվել են հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով: Հիշեցնենք, հայ զինվորներին սպանելուց հետո ադրբեջանցիներն անասելի վայրագություններ էին արել, կտրել մի քանիսի գլուխը, մի քանիսի ականջները, մատները: Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչ փուլում են գտնվում այդ գործերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր