211652_close_icon
views-count7500 դիտում article-date 10:42 11-02-2017

Ադրբեջանը 700 հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ապրիլյան պատերազմին հայկական կողմից հասցված վնասների առնչությամբ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում բոլոր ճակատներով անցել է գրոհի։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական զինուժը ԼՂՀ սահմանին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը՝ դարձյալ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Արդյունքում՝ գրեթե ամեն օր ունենք զոհեր։ Մյուս կողմից Ադրբեջանը հարձակման է անցել նաև դիվանագիտական ճամբարում, հարևան երկիրն ավելի քան 700 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետ Չինգիզ Ասքերովն ասել է, թե դատարանն ընդունել է բոլոր դիմումները։ Նախկինում էլ ՄԻԵԴ-ը բավարարել էր Ադրբեջանի քրդերի՝ Չիգարովի և մյուսների հայցն ընդդեմ ՀՀ-ի՝ այդպես պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռել փախստականներին վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, որ փախստականները լքել էին պատերազմի պատճառով։ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի նման ակտիվության պատճառը պատահական չէ. այսպես հիմքեր են նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար՝ իբրև թե փախստականների իրավունքների պաշտպանության քողի տակ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր