Պուտինին հանձնվել է նախագահական վկայագիր
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել ՌԴ նախագահի վկայագիրը։
Այդ մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Վ. Պուտինն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԿԸՀ-ի ողջ անձնակազմին՝ կատարված կարևոր աշխատանքի համար։