5814 դիտում
22:27 03-04-2018
Ներկայացվել է տեղեկանք՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ՀՀ և ԱՀ զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների բացահայտման վերաբերյալ. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը:
Տեղեկանքում անդրադառում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ-ին հրապարակեց «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը, իսկ 2017 թ-ի ապրիլի 25-ին՝ «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» թեմայով տեղեկանքը։
Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:
Զեկույցում եւ հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների եւ դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին եւ դրանց արձագանքներին, զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին եւ այլ խնդիրներին:
[img]http://st0.shamshyan.com/editor/0029388001522776307944981.png[/img]
[b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
Նմանատիպ նյութեր
7987 դիտում
19:21 06-07-2018
Տեղեկանք՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ
1597 դիտում
17:56 22-04-2021
2020 թ.-ին զինված ուժերում արձանագրվել է ոչ պատերազմական գործողությունների հետևանքով մահացության 100 դեպք. ՀՔԱՎ
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր