Ֆեյսբուքը «տրոլների ֆաբրիկայի» հետ կապված 100-ավոր հաշիվներ և էջեր է արգելափակել
Ֆեյսբուք սոցիալական ցանցը մի քանի հարյուր հաշիվներ և էջեր է ջնջել, որոնք ստեղծվել են ռուս օգտատերերի կողմից, որոնք կապված են այսպես կոչված «տրոլների ֆաբրիկայի»՝ «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» հետ: Այս մասին ասվում է Ֆեյսբուքի՝ երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/facebook-russia/29143921.html]«Ազատությունը»[/url]:
Ըստ այդ հայտարարության՝ ջնջված էջերի մեծ մասը պատկանել են Ռուսաստանի Դաշնային լրատվական գործակալությանը, որը, ինչպես պարզել են Ֆեյսբուքի փորձագետները, «տեխնոլոգիապես և կառուցվածքայնորեն միահյուսված» են Ինտերնետ հետազոտությունների գործակալության հետ, այդպիսով դառնալով՝ ԱՄՆ-ում քրեական հետապնդման ենթակա ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու համար:
Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ գործակալությունը «անընդհատ խաբել է և մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց ամբողջ աշխարհում, և նրանց նյութերը մեզ Ֆեյսբուքում անցանկալի են»: Reuters-ին տված հարցազրույցում Ցուկերբերգը բացատրել է, որ այս որոշումը վերաբերվում է այն օգտատերերի և կազմակերպություններին, որոնք վերահսկվում և կառավարվում են Ինտերնետ հետազոտությունների գործակալության կողից, և որոնք հայտնաբերվել են ֆեյսբուքյան փորձագետների կողմից անցկացված հետաքննության արդյունքում: «Մենք թույլ չենք տա մարդկանց ստեղծել կեղծ հաշիվներ, և եթե դուք անընդհատ փորձում եք բացել դրանք և զբաղվել մանիպուլյացիայով, ապա մեր կանոններով մենք փակում ենք ձեր բոլոր հաշիվները»,- պարզաբանել է Ցուկերբերգը:
Ջնջված հաշիվների եւ նյութերի մեծ մասը ռուսալեզու են:
ՌԴ դաշնային լրատվական գործակալության ղեկավար Եվգենի Զուբարովը էննադատել է Ֆեյսբուքի այս որոշումը, այն որակելով քաղաքական գրաքննություն և ՌԴ իշխանություններին վերստին կոչ արել արձագանքել այս որոշմանը: