Cambridge Analytica-ին հասանելի են դարձել Facebook-ի 87 մլն օտատերերի տվյալներ
Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը մոտ 87 մլն ֆեյսբուքյան օգտատերերի տվյալներ կարող էր հավաքած լինել։ Այդ մասին հայտնել է Facebook ընկերությունը, փոխանցում է Interfax-ը։
Սկանդալը նշված ընկերւթյան շուրջ բարձրացավ մարտի 16-ին։ Այդ ժամանակ սոցցանցն արգելափակեց Cambridge Analytica-ի, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Քոգանի էջը, ով իր կողմից ստեղծված This is your digital life հավելվածի միջոցով տվյալներ էր փոխանցում երրորդ անձանց, այդ թվում՝ Cambridge Analytica-ին։
Ենթադրվում է, որ տվյալները կարող էին օգտագործված լինել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի, ինչպես նաև Brexit-ի (ԵՄ կազմից Մեծ Բրիտաիայի դուրս գալու գործընթացը) ժամանակ։